Meta Corporation-ը, որին պատկանում են Facebook, Instagram սոցցանցերը եւ WhatsApp մեսենջերը, համացանցում ինտիմ լուսանկարների տարածման դեմ պայքարի հարթակ է ներկայացրել, հայտնում է FBM-ն։

Ըստ գաղափարի՝ այն օգտատերերին հնարավորություն է տալիս պաշտպանվել պոռնո-վրեժից՝ իրավիճակ, երբ ինչ-որ մեկը ցանց է ներբեռնում այլ մարդկանց էրոտիկ նկարները՝ դրանց վրա պատկերված անձից վրեժ լուծելու համար։ 

Ընկերությունը նշել է, որ այդ տեսակի պոռնոգրաֆիայից պաշտպանվելու համար դուք պետք է նախապես ուղարկեք ձեր լուսանկարները Meta-ի մշակած հարթակ եւ դիմում ներկայացնել StopNCII.org՝ դրանք արագ հայտնաբերելու համար։