Նիկոլ Փաշինյանն ուզում է հասնել նրան, որ մեր քաղաքացիներն ասեն՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավն է, ինքը չի կապիտուլյանտը, Մհեր Գրիգորյանը գնաց ստորագրեց, Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր, ինքն արցունքն աչքերին խնդրում էր չլքել, չստորագրել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Ինքն արդեն ունի մի շարք պիտակներ իր անվան դիմաց,  ինքն այդ պիտակներով մնալու է Հայաստանի պատմության մեջ, փորձում է իր թիմակիցներից մի քանիսին էլ արդեն ուղղակիորեն այդ պիտակն ավելացնել նրանց վրա»,-ասաց նա:

«Մեր ժողովուրդը կարոտ  էր մնացել, «Եդինայա Ռոսիայի» կազմակերպած առցանց միջկուսակցական ձեւաչափով համաժողովում Սերժ Սարգսյանի պետականամետ ելույթի նման ելույթի, եւ այդ Ադրբեջանի եւ ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ ըստ արժանվույնս չոր ելույթին փաստացի Իլհամ Ալիեւը պատասխանեց Արմեն Գրիգորյանի միջոցով»,-նշեց Մամիջանյանը: