Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտնել է, որ Ավստրիայի իշխող  ժողովրդական կուսակցության նախագահությունն դրա նոր նախագահ է ընտրել, եւ նա դարձել է Ավստրիայի կանցլերի թեկնածու, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կարող եմ ձեզ հայտնել, որ կուսակցության նախագահությունն այսօր ինձ միաձայն կուսակցության կառավարիչ նախագահ նշանակեց, եւ ես դաշնային նախագահի հետ խորհրդակցությունների համար կանցլերի թեկնածու դարձա։ Դա մեծ պատիվ է ինձ համար»,- ասել է Նեհամերը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսին։

Միաժամանակ նա հայտարարել է, որ Ավստրիայի ԱԳՆ նոր ղեկավարը պետք է դառնա Ալեքսանդր Շալենբերգը։