ԵՄ-ում Հռոմի պապի ներկայացուցիչ Ալդո Ջորդանոն մահացել է կորոնավիրուսից 68 տարեկան հասակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ենթադրում է Messaggero պարբերականը, քահանան կարող էր վարակվել կորոնավիրուսով սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հունգարիա եւ Սլովակիա կատարած ուղեւորության ժամանակ։ Այնուհետեւ մի քանի վարակումների մասին հայտնի է դարձել Բրատիսլավայից 70 կմ հեռավորության վրա գտնվող Շաշտին-Ստրաժ փոքրիկ քաղաքում ծառայությունից հետո, որին մասնակցել է մոտ 60 հազար մարդ։ Ի թիվս այլնի, հաղորդվել է, որ վարակվել է Սլովակիայի հունական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրեշովի եպիսկոպոս Յան Բաբյակը։