ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջեւ տեսակապով հանդիպման ամսաթիվը նախնական հաստատվել է, այն կհայտարարվի ամերիկյան կողմի հետ համաձայնեցնելուց հետո։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դիտարկում ենք Պուտինի եւ Բայդենի միջեւ տեսահամաժողովի ձեւաչափով շփման հնարավորությունը։ Ընդ որում, այդ շփումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Մենք ունենք կոնկրետ օր եւ ժամ, բայց ավելի լավ է սպասել ամերիկյան կողմի հետ բոլոր պարամետրերի վերջնական համաձայնեցմանը։ Տեսահամաժողովի ձեւաչափով այս հանդիպումը ակտիվորեն նախապատրաստվում է»,-ասել է Ուշակովը։