«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քարոզչության վերջին օրը իշխանական թեկնածուները գրեթե բոլոր համայնքներում եզրափակիչ հանրահավաքներ անցկացրին, եւ չնայած ողջ օրն ահազանգեր էինք ստանում, թե թեկնածուները մարդ բերելու համար վարչական լծակներն են կիրառում, հանրահավաքների լուսանկարները բոլորովին տպավորիչ չէին: Այսօր լռության օր է, Ընտրական օրենսգրքով քարոզչությունն արգելվում է: Վաղը պարզ կդառնան արդյունքները:

ՏԻՄ այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ սրանց արդյունքում համայնքների խոշորացում է տեղի ունենալու, եւ ընտրված համայնքապետերն ավելի մեծ ազդեցություն են ունենալու մարզերում, ուստի սա նաեւ հնարավորություն է՝ լոկալ մակարդակում իշխանափոխություն իրականացնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում