ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկար զրույցի հույս ունի, հատկապես Ուկրաինայի իրավիճակի շուրջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Խոսելով «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի» մասին՝ Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն «վաղուց գիտի ռուսական գործողությունների մասին»։ 

Բայդենը նաեւ ասել է, որ չի ընդունում որեւէ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի իրավիճակի համատեքստում, որի մասին խոսել էր Պուտինը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ արեւմտյան պետությունները սադրիչ ռազմական մանեւրներ են իրականացնում Սեւ ծովում։