Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 32 974-ով՝ հասնելով 9 769 011-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 35 182-ով, ընդհանուր առմամբ արդեն ապաքինվել է 8 471 813 մարդ։ 

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 1215-ով՝ նախորդ օրվա 1217-ի դիմաց, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 280 072-ի։