Հայ Առաքելական եկեղեցու անվերապահ ու ամբողջական աջակցությամբ Արցախի թեմում այսօր տրվեց «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցների մեկնարկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԿԳ նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Այսօր կարևորագույն իրադարձություն է մեր հոգևոր ու մշակութային կյանքում։ Հայ Առաքելական եկեղեցու անվերապահ ու ամբողջական աջակցությամբ Արցախի թեմում այսօր տրվեց «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցների մեկնարկը։ Պարապմունքները կսկվսեն 2022 թվականի հունվարին։ Ծրագրից կօգտվեն Ստեփանակերտի և Մարտակերտի դպրոցականները։ Աստծո հավատքի մեջ մեծացող ուսյալ ու կիրթ սերնդով գալիքը կկերտենք Աստծո աչքերով ու նահատակների հայացքներով։ Սա յուրօրինակ սկիզբ է»,- գրել է նա։