Ինդոնեզիայում բնակիչները, որոնք հայտնվել են թակարդում Սեմերու հրաբխի ժայթքումից հետո, տարհանվել են անվտանգ վայրեր: Տարերային աղետի հետեւանքով զոհերի թիվը հասել է առնվազն 13-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը:

Յավա կղզում ամենաբարձր լեռը՝ Սեմերուն, շաբաթ մոխրի սյուներ է արձակել, որոնք ծածկել են Արեւելյան Յավա նահանգի մերձակա գյուղերն ու ստիպել մարդկանց խուճապահար փախուստի դիմել:

Իշխանությունները հայտարարել են, որ ժայթքման հետեւանքով վնասվել է ռազմավարական կամուրջը, որը միացնում է հարեւան Լումաջանգ շրջանը Մալանգ քաղաքի հետ, շենքեր են փլուզվել:

Հայտնի է, որ ժայթքման հետեւանքով զոհվել է 13 մարդ, 98 մարդ, այդ թվում՝ ստացել է վիրավորում, իսկ 902 մարդ տարհանվել է:

Սեմերուն ավելի քան 3600 մետր բարձրությամբ լեռ է, որն Ինդոնեզիայում շուրջ 130 գործող հրաբուխներից մեկն է:

Ինդոնեզիան գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող գոտում, որտեղ տեղի են ունենում մեծաթիվ երկրաշարժեր ու հրաբուխների ժայթքումներ: