Թուրքիայի ոստիկանությունը ռումբ է հայտնաբերել հատուկջոկատայինի ավտոմեքենայի տակ, որը նախատեսված էր գործարկել նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Թուրքիայի արեւելքում միջոցառման ժամանակ, հաղորդում է Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ սարքը հայտնաբերվել է Սիրիայի հետ սահմանին՝ Նուսայբին փոքր քաղաքում, որտեղից սպան պետք է մեկներ հյուսիս-արեւելք, որտեղ ավելի ուշ Էրդողանի ելույթն էր կայանալու լսարանի առջեւ բաց երկնքի տակ:

Ավտոմեքենան կայանված էր Նուսայբինում՝ սպայի տան հարեւանությամբ: Anadolu-ի հաղորդմամբ՝ ռումբը վնասազերծվել է, եւ սկսվել է հետաքննություն:

«Արդարություն ու զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Համզա Դագն ասել է, որ ոստիկանությունը հետաձգել է տեղեկատվության հրապարակումը հասարակության բացասական արձագանքից խուսափելու համար: