Թուրքիայի Օդուժի F-16 կործանիչների ծառայության ժամկետն ավարտին է մոտենում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, հաղորդում է Greek City Times-ը: «F-16-ի կյանքն ավարտված է»,-ասել է նա՝ հավելելով. «Մեզ արգելել են ձեռք բերել F-35»:

Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչ միայն բախվում են կադրերի պակասի հետ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո, այլ նաեւ չեն կարող ձեռք բերել 5-րդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչներ: Թուրքիան բացառվել է F-35 կործանիչների ստեղծման ծրագրից С-400 ռուսական համակարգերը ձեռքբերելուց հետո:

«Մենք հայտարարել ենք մեր պահանջմունքի մասին ռազմամթերքի օտարերկրյա գնումների շրջանակում»,-շարունակել է Աքարը: «Մենք ներկայացրել ենք 40 F-16 ձեռքբերելու դիմում: ԱՄՆ ՊՆ-ն հայտարարել է, որ մեր պահանջմունքները կարող են բավարարվել, սակայն կպահանջվի Կոնգրեսի հավանությունը: Մենք սպասում ենք արդյունքներին»: