Հայաստանում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340723 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2401971 վերջին մեկ օրում` 5077 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10479 պացիենտ. Մեկ օրում նվազել է 355-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 321106 անձ` վերջին մեկ օրում 667 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 7683 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1455 է: