Գնդապետ, ազգային հերոս Գարեգին Պողոսյանի ենթակայությամբ գործած եւ պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրներ գերազանց կատարած հրետանային դիվիզիոնի հրամանատար Արտյոմ Գրիգորյանը պատերազմի օրերին բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել:

«Միակ կարգախոսը, որ կարող է լինել ինձ համար՝ երբեք չհանձնվել, միշտ առաջ շարժվել եւ հասնել նպատակներին:

Ամսի 25-ի գիշերը մեր գնդի հրամանատարը հավաքեց մեզ եւ հրաման տվեց, որ զբաղեցնենք մարտակարգերը: Իսկ երբ ամսի 27-ին սկսվեցին մարտական գործողությունները, մեր վրանային ավանները ռմբակոծվել էին հակառակորդի կողմից եւ դա առաջին ճիշտ որոշումն էր մեր գնդի հրամանատրի, որի արդյունքում հաջողություններ ունեցանք նաեւ հետագայում»,-ասաց նա:

Առաջին մարտական խնդիրն ու փայլուն գործողությունը դիվիզիոն իրականացրել է պատերազմի հետնց առաջին օրը, երբ  օգնության հասնելով առաջնագծում մարտի բռնված ստորաբաժանումներին, ժամերի ընթացքում վճռեց այդ ուղղությամբ մարտի ելքը:

«Հակառակորդը ահագին հրետանային միջոցներ ոչնչացրել էր ԱԹՍ-ների միջոցով: Այդ ժամանակ կարծես փրկություն լիներ մեր դիվիզիոնի ժամանումը: Երբ դու քո հարվածներով կասեցնում ես հակառակորդի գրոհը, դրանով համազորային ստորաբաժանումների կյանքն ես փրկում, միաժամանակ ոչնչացնում ես հակառակորդին»,-ընդգծեց փոխգնդապետը:

Իսկ  նրա հերոսությունների մասին պատմել են այլ զինծառայողներ՝ նշելով, որ վիրավորված վիճակում կարողացել է շրջափակման մեջ մնացած զինծառայողներին աննկատ դուրս բերել այդտեղից:

Պատերազմի մասնակից Զաքար Օզմանյանը պատմում է. «Ֆիզուլիի հատվածում իԻմ մարտկոցը հայտնվել էր շրջափակման մեջ: Ու այդ ժամանակ ռացիայով լսեցի, որ փոխգնդապետ Գրիգորյանն ասում է. «Օզմանյան, գալիս եմ մի անհանգստացիր: Դա ինձ համար ոնց որ մի լույս լիներ»: Մենք կարողացանք մարտկոցը առանց զոհերի դուրս բերել շրջափակումից»:

Առավվել մանրամասն՝ տեսանյութում: