Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի ընտրատեղամասի մոտ կուտակումներ են: NEWS.am-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութում երեւում է, որ տեղամասի մոտ են նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Կարեն Աբազյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Թեեւ տարածքում ոստիկաններ կան, սակայն նրանք որեւէ կերպ չեն միջամտում, որպեսզի կուստակումներ չառաջանան տարածքում:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար, ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար  Կարեն Աբազյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը Կողբ համայնքի (Կողբ, Զորական) նախկին ղեկավարն է՝ Արսեն Աղաբաբյանը։

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է անկուսակցական, անհատ ձեռներեց Մհեր Աղամյանը։