Երեւանում, դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել. ժամը 12:50 –ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50 –ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր: 

Փաստի առթիվ  քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում:  Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր և ըստ ականատեսների՝ այն  շների կողմից հնարավոր է հոշոտելու հետևանքով է եղել: