Շատ անգամ տարբեր մարդիկ կամ կազմակերպություններ չարաշահում են, որ պատվաստվերը անհատի խնդիր է, բայց երբ որ կա համաճարակ, կա ազգային անվտանգության խնդիր, եւ դա փաստորեն պարտադիր է բոլորի համար: Այս մասին Առողջապահության նախարարության պատրաստած հոլովակում հայտարարել է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

«Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ճիշտ գնահատել վտանգը: Չպատվաստվելը բերում է լուրջ հետեւանքների եւ պետությունն ունենում է լուրջ կորուստներ: Ամենաեծ հարստությունը մեր քաղաքացիներն են եւ նրանց կորուստը պետության համար ամենալուրջ կորուստն է»,- նշել է նա: