Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք կանայք ստացել են իրական իրավունքներ միայն իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից 2022 թվականին իշխանության ղեկը ստանձնելուց հետո:

«Թուրքիայի կանայք ստացել են ընտրություններին քվեարկելու իրավունք 1934 թվականին, սակայն լիարժեք սկսել են օգտվել իրենց իրավունքներով ու ազատություններով միայն ԱԶԿ-ի իշխանության օրոք: Քաղաքականության եւ հասարակական կյանքում կանանց մասնակցության համար պայքարում ձեռքբերումների մեծամասնությունը մեր կուսակցության քաղաքականության արդյունք է»,-հայտարարել է էրդողանը:

«Աթաթուրքի մահից հետո շուրջ 60 տարիների ընթացքում խորհրդարանում կանանց մասնակցությունը երբեք չի գերազանցել 4 տոկոսը: Այդպիսի վտանգավոր իրավիճակը, որը չի համապատասխանում մեր ժողովրդին եւ հանուն հավասարության թուրք կանանց պայքարին, փոխվել է միայն 2002 թվականին»,-ասել է էրդողանը:

Նա հավելել է, որ ԱԶԿ-ի կառավարման տարիների ընթացքում խորհրդարանում կանանց ներկայությունն ավելացել է 17-18 տոկոսով: