Հրազդանում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում գործող քաղաքապետ Սեւակ Միքայելյանը (ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին է-խմբ) հաղթել է:

Նա գրառում է արել Facebook-ի իր էջում նշելով. «Հրազդան խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում վստահության համար։

Մշտապես ծառայելու եմ ձեզ…

Վստահեցնում եմ, Հրազդանը՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու է առաջատար համայնք։

Խոնարհվում եմ բոլորիդ առջև…

Ընտրության նախնական արդյունքներն են՝ 13377 քվե, 78%»: