Հայաստանի Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքում գործող քաղաքապետի «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքը հաղթանակ է տարել Հայաստանի վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ: ԿԸՀ տվյալներով՝ 17 ընտրատեղամասերից 10-ի քվեաթերթիկները հաշվելուց հետո «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքի օգտին է քվեարկել ընտրողների 20,21 տոկոսը  (2923): «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների միայն 27,4 տոկոսը (1595): Երրորդ տեղում է «Վարդան Պապյան» դաշինքը 17,72 տոկոսով (1032): Շատ ցածր արդյունքներ է գրանցել ՀՅԴ Դաշնակցությունը՝ 3,22 տոկոս (188), իսկ ամենաքիչ թվով ձայները՝ 1,42 տոկոս (83), հավաքել է երկրում քիչ հայտնի «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցությունը: