Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում թիվ 11/06 ընտրական տեղամասում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը:

Դաշինքը ստացել է 506 ձայն, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 341 ձայն:

Նշենք, որ մասիսում մրցակցում էր երկու ուժ՝ ՔՊ-ն եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը:

Մասիս համայնքում ընտրություններին մասնակցել է 46,88 տոկոսը: