Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Հատկանշական է, որ դրա համամասնական ցուցակը գլխավորում էր Աշտարակի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով նախորդ անգամ առաջադրվել էր «Թավշյա հեղափոխությունից» առաջ իշխող ՀՀԿ-ի կողմից։ Ըստ ԿԸՀ-ի՝ «ՔՊ»-ի օգտին քվեարկել է 79.04 տոկոսը (14732 ընտրող)՝ բավականին ցածր՝ 35.55 տոկոս մասնակցությամբ։ Երկրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 14.64 տոկոս (2730) արդյունքով։ Վերջին տեղը զբաղեցրել է «Հայրենիք»-ը` 6.3 տոկոս (1176) արդյունքով։