Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները նոր ինտրիգ են առաջ բերել:

ԿԸՀ-ի տվյալներով, բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո ՔՊ-ն թեեւ բոլորից շատ ձայն է հավաքել, սակայն այն չի անցնցում 50 տոկոսից: Այստեղ ՔՊ-ն ստացել է 5037 ձայն կամ ընտրողների 46,63 տոկոսը:

Երկրորդ տեղում արմատական ընդդիմադիր «Զարթոնք» կուսակցությունն է, որն ստացել է 2882 ձայն կամ 26,68 տոկոս:

Երրորդ տեղում անհայտ «Հայք»  լիբերալ կուսակցությունն է, որն ստացել է 1624 ձայն կամ 15,03 տոկոս, իսկ «Մեր համայնքը» դաշինքն ստացել է 1258 ձայն կամ 11,64 տոկոս:

Այսպիսով, Թալինում իշխող ուժի մրցակից երեք ուժերը միասին ստացել են ավելի շատ ձայն, քան ՔՊ-ն: Թալինում ընտրություններին մասնակցությունը համեմատբար բարձր է եղել՝ 55,93 տոկոս: