Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում առաջատարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Ճիշտ է, այստեղ ձայների հաշվարկը, մարզերի մեծամասնության համեմատ, բավականին դանդաղ է: Երեւանի ժամանակով ժամը 04.20-ի դրությամբ ԿԸՀ-ն տվյալներ է տրամադրել 60 ընտրատեղամասերից միայն 38-ի վերաբերյալ։

Այս պահին «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքում է 58.71 տոկոս (11725)։ Երկրորդ տեղում է «Իրավունք եւ արդարություն» քիչ հայտնի կուսակցությունն է՝ 28.02 ըոկոս (5596)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայրենիք»-ը՝ 5.15 տոկոսով (1029)։ Ընտրությունների արդյունքները ջախջախիչ էին եղել Դաշնակցության համար, որն ունի 4.1 տոկոս (820)։ «Ալյանս» առաջադեմ ցենտրիստական ​​կուսակցությունը հավաքել է 2.26 տոկոս (423), իսկ  «Քրիստոնեա Հայաստան»-ը՝ 0.73 տոկոս (147)։