Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները զգալիորեն աճում են, մինչդեռ WTI տեսակի նավթը հետ է շահում անցած շաբաթվա գրեթե ողջ անկումը, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 2.09 տոկոսով՝ հասնելով 71.34 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը՝ 2.25 տոկոսով՝ հասնելով 67.77 դոլարի բարելի դիմաց։

Երկուշաբթի առավոտյան նավթի շուկայում գներն աճել են 2 տոկոսով այն բանից հետո, երբ անցած շաբաթ Brent տեսակի նավթն էժանացավ գրեթե 4 տոկոսով, իսկ WTI-ը՝ 2.77 տոկոսով։