Արեւելյան Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր նահանգում փոքր ինքնաթիռի վթարի հետեւանքով Երկու մարդ է զոհվել, հայտնում է CBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Ուեբուշ գյուղի մոտ գտնվող Ֆլորա լճի տարածքում։ Կործանված ինքնաթիռը հայտնաբերել են փրկարարները: Օդանավում եղել են օդաչուն եւ ուղեւորը, նրանք զոհվել են:

Վթարի պատճառները չեն հաղորդվում։