Շատ տխուր էր լսել սենատոր Բոբ Դոուլի մահվան լուրը. Ես մեծ հարգանք էի տածում այս ոչ սովորական մարդու հանդեպ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ով երկար տարիներ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր:

Նա նաեւ նշել է. «Դոուլը ոչ միայն մեծ քաղաքական գործիչ էր իր երկրի համար, այլև հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Վերջին անգամ նրա հետ խոսել եմ 2021 թվականի ապրիլի 24-ին, երբ նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սենատոր Դոուլն ասաց, որ երջանիկ է, որ դա տեղի է ունեցել իր կենդանության օրոք:

Նա միշտ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի առաջնագծում, ինչպես նաեւ աջակցել է Հայաստանին ու Արցախին։ Հանգչիր խաղաղությամբ, հարգելի սենատոր, քո հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»։