Վենեսուելայի հետախուզության եւ Կոլումբիայի կառավարության աղբյուրները լրատվամիջոցներին հայտնել են «Երկրորդ Մարկետալիա» զինված ապստամբ կազմակերպության առաջնորդ Էրնան Դարիո Վելասկեսի մահվան մասին, ենթադրաբար` մրցակից կազմակերպության հետ կոնֆլիկտի արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վենեսուելայի հետախուզության աղբյուրների համաձայն՝ «Էլ Պաիսա»-ն սպանվել է փոխհրաձգության ժամանակ, մյուս զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Վայրը, որտեղ հարձակվել է պարտիզանների առաջնորդի վրա, եղել է կոլումբիական Արաուկայի եւ Վիչադայի սահմանին»,- հաղորդում է Tiempo թերթը:

Էրնան Դարիոն 1980-ականներին իբր անցել է Պաբլո Էսկոբարի վարձկանների դպրոցով Մեդելինում, 1989-ին ձերբակալվել է Ջամայկայում զենքի զինանոցով եւ բանտից ազատվելուց հետո միացել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերին։ ԿՀԶՈւ-ի շարքերում նա ղեկավարում էր «Տեոֆիլո Ֆորերոյի շարժական շարասյունը», որը զբաղվում էր շորթման նպատակով առեւանգման, քաղաքական գործիչների առեւանգման, ներքին թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերահսկման եւ ապստամբների ցանցի ստեղծման հարցերով։

2018-ին Դարիո Վելասկեսը դուրս եկավ Կոլումբիայի կառավարության հետ խաղաղ գործընթացից եւ անհետացավ, ինչից հետո 2019-ին ապստամբների մյուս առաջնորդներ Խեսուս Սանտրիչի եւ Իվան Մարկեսի հետ հայտնվեց տեսահոլովակում, որում նրանք հայտարարեցին «Երկրորդ Մարկետելիա»-յի ստեղծման մասին:

ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակումը, որի մանրամասներն անհայտ են, կարող էին իրականացնել ԿՀԶՈւ տասներորդ ճակատի անդամները։ Այդ ապստամբները տարածքային պատերազմ են մղում Կոլումբիայում եւ Վենեսուելայում «Երկրորդ Մարքեթալիա»-յի հետ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Tiempo-ի աղբյուրները բացառել են Կոլումբիայի կառավարության ցանկացած մասնակցություն Վենեսուելայի Ապուրե նահանգում տեղի ունեցած փոխհրաձգությանը։

Դարիոյի նկատմամբ ձերբակալման ազգային եւ միջազգային օրդերներ են գործում՝ սպանության, առեւանգման եւ այլ հանցագործությունների համար: Կոլումբիայում եւ Վենեսուելայում նրա մահվան մասին պաշտոնական հաստատում դեռեւս չկա։

«Երկրորդ Մարքեթալիա»-յի մեկ այլ հիմնադիր, որը հայտնի է Խեսուս Սանտրիչ կեղծանվամբ, Վենեսուելայում Կոլումբիայի հատուկ ջոկատայինների կողմից չեզոքացվել էր 2021 թվականի մայիսին։