Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներy:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ճանապարհին «Ֆոլքսվագեն Վենտոյի» 30-ամյա վարորդ Զհար Բրոյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: