Դեկտեմբերի 6-ին Երեւանում անցկացվում է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաները» միջազգային գիտաժողովը։

Այն անցկացվում է ՀՀ ԱԻՆ եւ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետեւանքների վերացման նախարարության համագործակցության շրջանակներում։

Մասնավորապես, Հայաստան է ժամանել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ։ Պատվիրակությունը կայցելի նաեւ Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոն՝ երկրաշարժի հետեւանքների վերացման սցենարով միջազգային վարժանքին մասնակցելու համար, որից հետո տեղի կունենա դեպարտամենտի հերթական նիստը։