Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1778-ով, մահացել է 63 մարդ:

Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման 867 071 դեպք։

Միաժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 3234 մարդ, համավարակի սկզբից՝ 809830 մարդ, մահացել է 12407 մարդ։

Վերջին օրվա ընթացքում կատարվել է 25 855 թեստ, որից 16 445-ը՝ հակագենի եւ 9 410 ՊՇՌ թեստ։

Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների ընդհանուր թվից՝ օրական 6.88 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.56 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 8.13 տոկոս։

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 2 238 070 պատվաստում է կատարվել, որից 2 674-ը՝ վերջին 24 ժամում։

36 մարդ գտնվում է կարանտինում, 6455-ը` հիվանդանոցներում, 1121-ը` Covid հյուրանոցներում։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։