Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կարեւոր հարթակ է երկկողմ համագործակցության համար բնական աղետների հետեւանքների կանխարգելման եւ հաղթահարման գործում։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Երեւանում «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» գիտագործնական գիտաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Կենտրոնը, նրա խոսքով, զգալի ներդրում ունի արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում։ «Կենտրոնի անձնակազմը ներկայացված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով եւ ժամանակակից փրկարարական տեխնիկայով»,- ընդգծել է դեսպանը։