Իլոն Մասկը հայտարարել է Cybertruck էլեկտրապիկապի նոր տարբերակի ստեղծման մասին, հայտնում է Electrek պարբերականը։

Մասկը նոր մոդելի մասին Twitter-ի իր էջում է ազդարարել։ Գործարարն ասել է, որ ընկերության ինժեներները թարմացրել են էլեկտրական պիկապը՝ դրանում ավելացնելով նոր առանձնահատկություններ։ Այսպես, Cybertruck-ը յուրաքանչյուր անիվի համար կստանա չորս շարժիչ՝ երեքի փոխարեն, որոնք առկա էին մեքենայի սկսբնական տարբերակում։

Վարորդը չորս անիվներից յուրաքանչյուրի պտտող պահը ինքնուրույն կառավարելու հնարավորություն կստանա։ Նաեւ մեքենայում կհայտնվեն երկու նոր գործառույթներ՝ «տանկի ռեժիմ» եւ «խեցգետնի ռեժիմ»։ Առաջին ռեժիմում պիկապը կկարողանա պտտվել իր առանցքի շուրջը, ինչը կբարելավի էլեկտրաքարի մանեւրելիությունը, երկրորդում՝ Cybertruck-ը կկարողանա անկյունագծով շարժվել։

Tesla-ի ղեկավարը նշել է, որ չորս էլեկտրաշարժիչներով մոդելն կփոխարինի երեք շարժիչով ավելի վաղ տարբերակին: Լրագրողները նկատել են, որ ընկերության կայքից անհետացել են մեքենայի բնութագրերի ու գնի մասին տեղեկությունները։ Ի սկզբանե Cybertruck-ն ուներ մոտ 800 կիլոմետր ընթացքի պահուստ, էլեկտրական պիկապը գնահատվում էր 69,9 հազար դոլար։