Ակնհայտ է, որ մենք ունենք պատկեր, երբ այն համայնքներում, որտեղ համապետական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը հաղթել է, հիմա ինքը քիչ ձայներ է ապահովում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա խամոյանը:

«Դա պայմանավորված է նաեւ խոշորացումով, որովհետեւ մարդիկ իսկապես անհամաձայնություն ունեն խոշորացման պրոցեսի հետ կապված: Այսինքն կարող ենք փաստել, որ մարդիկ, որոնք դեմ են քվեարկում իշխանություններին, նույն Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն է: Մարդիկ տեսան, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, բայց մարդիկ տեսան, որ չկա խաղաղություն, որ Նիկոլ Փաշինյանը չբերեց այն բաղձալի խաղաղությունը, որի համար մարդիկ որոշեցին, որ քվեախցում ձայնը տան իշխանությանը»,-ընդգծեց նա: