Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել. Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկները ծառայություն կատարելու  ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի  հարևանությամբ գտնվող  աղբարկղների մոտ հայտնաբերել են  տղամարդու դի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը:

Պարեկները սահմանազատել են տարածքը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը,  իսկ նրա մոտ հայտնաբերվել է  73-ամյա  Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն: