Ֆրանսիայում այս շաբաթ տեղի կունենան իմ բարձրաստիճան հանդիպումներն ու խորհրդակցությունները Ֆրանսիայի պետական մի շարք մարմիններում, Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների և Հայկական սփյուռքի կազմակերպությունների, հայ համայնքի հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձրաստիճան քննարկումներ Եվրոպայի խորհրդում: