Վերջնական լուծում տալ տարբեր տարիների մանկատան շրջանավարտների բնակարանի խնդրին. հարցը կառավարության օրակարգ մտավ 2019 թվականին։ Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչև այժմ բնակարանի գնման վկայագիր է ստացել 210 շահառու, որից 195-ն արդեն տուն է ձեռք բերել։

Ծրագրի համար նախատեսված 1.9 մլրդ դրամ կազմող բյուջեում գումար է ավելացել, և կառավարությունը շահառուների ցանկն ընդլայնել է. ֆինանսական աջակցությունից կարող են օգտվել նաև.

18 տարին լրացած սաները, որոնք մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի,

մանկատների 2021 թվականի շրջանավարտները։