Արգենտինայում հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին կիրակի հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Դեկտեմբերի 5-ին Ազգային վերահսկման լաբորատորիան հաստատել է Արգենտինայում օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը Հարավային Աֆրիկայից ժամանած ուղեւորի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ Արգենտինայի քաղաքացին Հարավային Աֆրիկայից վերադառնում էր ԱՄՆ-ով եւ երկիր է մուտք գործել նոյեմբերի 30-ին։ Երկու թեստերի արդյունքներն էլ, որ նա հանձնել է մեկնելուց առաջ եւ ժամանելուն պես, բացասական են եղել։ Դեկտեմբերի 2-ին կարանտինում գտնվելիս նա երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքը դրական է եղել: Առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված ուղեւորը հիվանդության ախտանիշներ չունի։

Նոյեմբերի 29-ին Արգենտինայի իշխանությունները պարտադիր կարանտին են սահմանել բոլոր այն ուղեւորների համար, ովքեր մինչ հանրապետություն մուտք գործելը 14 օրվա ընթացքում գտնվել են աֆրիկյան երկրներում։