«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը ղեկավարող Մամիկոն Ասլանյանը, որ ՏԻՄ համամսանական ընտրություններում ստացել է քվեների 38.70 տոկոսը, գրել է.

«Սիրելի վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքների սիրելի՜ բնակիչներ։

Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում` մեզ բարձր վստահության քվե տալու համար։ Մենք փակված ենք համարում  ընտրապայքարում  համակիրների և մրցակիցների բաժանարար թեման.այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր` Վանաձոր խոշորացված համայքի բնակչություն։

Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, որոնք կլինեն ավագանու կազմում,հարգանքներս` նաև մյուս մասնակից ուժերին։

Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի` ի շահ Հայաստանի Հանրապետության»։