Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոյեմբերյան խոշորացված համայնքում ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց։ Հաղթեցին թեկանածուները, որոնք կուսակցությունների հետ կապ գրեթե չունեին, որոշ դեպքերում կուսակցությունը խանգարեց անհատներին ավելի շատ քվե ստանալու։ Թող կուսակցությունները դոշները փքած չասեն մենք հաղթանակ տարանք և դրոշակ դարձնեն իրենց հետ առնչություն չունեցող տոկոսները հանրությանը ներկայացնելով։

Ի վերջո հաղթեց համայնքը՝ փոխզսպված և հավասարակշռված արդյունքներով։ Այս արդյունքները մրցակցություն են ապահովելու և բարձրացնելու են կառավարման արդյունավետությունը և Նոյեմբերյանը զարգացնելու մեծ շանսեր են ապահովելու, եթե իհարկե, չգնա քաղաքական առևտրի մակարդակ։

Շնորհավորում եմ բոլոր թեկնածուներին և ազգաբնակչությանը»:

Նշենք, որ Նոյեմբերյանում ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ ՔՊ-ն, «Հանուն Հանրապետության» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները: Առավել շատ թվով ձայներ ստացել է ՔՊ-ն՝ շուրջ 44 տոկոս: Մյուս երկու ուժերը գրեթե հավասար թվով ձայն են ստացել: