Տանզանիայի Զանզիբար արշիպելագի Պեմբա կղզում յոթ մարդ է մահացել կրիայի թունավոր միս ուտելուց հետո։ BBC-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 38 մարդ, երեքը դեռ հիվանդանոցում են։

Չնայած այն հանգամանքին, որ կրիայի միսը սովորաբար թունավոր չէ, պարբերաբար արձանագրվում են թունավորման դեպքեր, այդ թվում՝ ծանր ձեւով։ Սա, հավանաբար, պայմանավորված է ջրիմուռներով, որոնք ուտում են կրիաները:

Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինին իր ցավակցությունն է հայտնել միջադեպի հետեւանքով զոհվածների ընտանիքներին։

Ներկայումս հակաթույներ չկան կրիայի մսից թունավորման դեմ, որը նաեւ հայտնի է որպես քելոնիտոքսիզմ: Նման հիվանդների բուժումը սովորաբար աջակցող թերապիայով է սահմանափակվում: