Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել դրանց հաղթահարման ուղիներին: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները: