Տավուշի մրզում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:35-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում դեռևս  անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Man մակնիշի  բեռնատարը: 

Shamshyancom-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն ժանածած «Իջևան» բժշկական  կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Կայքը  հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: