Աշոտ Մինասյանին այս պահին կալանավորել են իբր թե ապօրինի զենք, ռազմամթերք պահելու համար. երբ գործը գնաց վերաքննիչ քրեական դատարան, պարոն Մինասյանն ինձ ասաց՝ ինձ կալանավորելու են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ասուլիսի ժամանակ նշեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Ես իրականում զարմացա, բաից Աշոտ Մինասյանն ասց՝ վերջին 2-3 շաբաթներին ես շատ ակտիվ հանդիպումների, քննարկումների մեջ էի եւ ակնհայտ է, որ պարոն Մինասյանն ունենալով նախկինում օպերատիվ աշխատանքի փորձ, նկատել էր նաեւ իր նկատմամբ այդ արտաքին հսկողությունը: Իր ներկայացրածով, իր ցուցաբերած ակտիվությունը իշխանություններին ստիպել էլ կալանքի որոշումը կայացնել:

Աշոտ Մինասյանը ներկայացրեց հետեւյալ կերպ. Ասաց՝ Սյունիքի համայնքապետերը լինելով նաեւ ՏԻՄ ղեկավարներ, որոշակի ռեսուրս ունեն իրենց տրամադրության տակ: Ասաց՝ հիմա ընթանում է Սյունիքի գլխատման երկրորդ փուլըիրար հետեւից կալանավորելու են նաեւ Սյունիքում  որոշակի հեղինակություն ունեցող յուրաքանչյուր մարդում, այսինքն այն մարդկանց, որոքն իշխանության ծրագրած որոշումներին որեւէ կերպ կարող են ընդդիմանալ»,-ասաց պաշտպանը: