Տարածաշրջանում եւ Սիրիայում օտար ուժերի անօրինական ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար։ Այս մասին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ հանդիպմանը, հայտնում է Mehr-ը։

«ԻՊ-ն ստեղծվել է ամերիկացիների կողմից, եւ այսօր ԻՊ-ի եւ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում մեծ վնաս է հասցնում անվտանգությանը, կայունությանը եւ խաղաղությանը,- ասել է նա։ Իրանի նախագահն ընդգծել է Սիրիայի անվտանգության եւ կայունության պահպանման կարեւորությունը։ Այսօր Սիրիան կանգնած է դիմադրության եւ սիրիական ժողովրդի դիմադրության պատմության առաջնագծում»:

Ընդգծելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահը նշել է, որ «որեւէ երկրի կողմից երկրների ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության անտեսումն անընդունելի է, եւ սիրիացի ժողովուրդը դա հաստատ չի հանդուրժի»։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեքդադն իր հերթին փոխանցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուղերձը եւ Իրանի նախագահին հրավիրել այցելել երկիր՝ հայտարարելով. «Սիրիան վճռական է օգտագործել համագործակցության բոլոր հնարավորությունները Թեհրան-Դամասկոսի հարաբերությունների զարգացման համար»: Նրա խոսքով՝ Սիրիայի ժողովուրդը երբեք չի մոռանա Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունն ու օգնությունը։