2008 - 2019 թթ․ 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրով, ընդհանուր առմամբ, հատկացվել է շուրջ 67 միլիարդ դրամ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

Խոսքը, ըստ նրա, 5177 ընտանիքների բնակարանով ապահովելու մասին է։

«Ծրագրի ավարտին մեզ մնացել է 242 ընտանիք։ Նրանցից 214-ը նախորդ տարվանից սպասում են իրենց բնակարանային խնդրի լուծմանը։ Քանի որ շահառուների զգալի մասը ապրել է գյուղական բնակավայրերում, 187 ընտանիք ցանկություն է հայտնել սպասել իրենց մասնավոր տների շինարարության ավարտին։ Միաժամանակ 20 ընտանիք բնակարանների ձեռքբերման վկայական, եւս 7-ը՝ ֆինանսական աջակցություն ստանալու ցանկություն է հայտնել։ Այսինքն՝ 214 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծումը սկսվել է 2020 թվականին եւ կավարտվի մինչեւ այս տարվա վերջը»,- նշել է պաշտոնյան։

Մարզպետարաններն, ըստ Արզումանյանի, արդեն ամփոփում են արդյունքները։