Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական  ​հանձնաժողովը մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների ջանքերով դեկտեմբերի 6-ի փակ քննարկումից հետո բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից պատրաստված եւ ներկայացված Ազգային ժողովի հայտարարության նախագծին։
Այս հարցի քննարկումը տեւեց մոտ երկու ժամ։

Ազգային ժողովը, ըստ նախագծի, պետք է դատապարտեր.

- Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների օկուպացիան,

- Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաեւ` Բաքվի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի հետեւողական կիրառումը,

- ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաեւ շինծու դատական ​​գործընթացի պատրվակով նրանց վերադարձը հայրենիք ապահովելուց հրաժարվելը,

- Ադրբեջանի գործողությունները, որոնք ռազմական հանցագործություններ են եւ այլն։