Պակիստանյան բանակի ուղղաթիռը կործանվել է Պակիստանի կողմից վերահսկվող վիճելի Քաշմիրի հատվածում, ինչի հետեւանքով երկու օդաչուներ զոհվել են, հայտնում է AP-ն։

Զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ ուղղաթիռն ընկել է Սյաչեն սառցադաշտի վրա՝ աշխարհի ամենաերկար լեռնային սառցադաշտերից մեկը, որը գտնվում է Կարակորումի լեռնաշղթայում:

Զինվորականների խոսքով՝ Սյաչեն են ուղարկվել փրկարարական ուղղաթիռներ։ Աղետի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։