Միջուկային գործարքի շուրջ Իրանի առաջարկներն անընդունելի են, երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Բեռլինը նախկինի պես պատրաստ է այդ հարցում գնալ դիվանագիտական ճանապարհով, սակայն ժամանակը սպառվում է, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ուշադիր եւ մանրամասն ուսումնասիրեցինք առաջարկները եւ եկանք այն եզրակացության, որ Իրանը հրաժարվել է գրեթե բոլոր փոխզիջումներից, որոնք ձեռք էին բերվել ավելի վաղ՝ մի քանի ամիս տեւած լարված բանակցությունների ընթացքում»,- ասել է նա։

Մամուլի քարտուղարը հավելել է, որ առաջարկները «բանակցությունների հաջող ավարտի հիմք չեն հնդիսանում»։ «Մենք ակնկալում ենք, որ իրանական պատվիրակությունը Թեհրանում տեղի ունեցած խորհրդակցություններից հետո իրատեսական առաջարկներով կվերադառնա Վիեննա»,- ասել է մամուլի քարտուղարը։