Քսան մարդ, այդ թվում՝ Ֆրանսիայի երկու քաղաքացի, մեղադրվում են Մադագասկարի նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու եւ այլ հանցագործությունների մեջ, հայտնում է Reuters-ը։

Կասկածյալներին պաշտոնապես հանցավոր դավադրության, նախագահի դեմ ապստամբության եւ ապօրինի զենք պահելու մեղադրանք է առաջադրվել: Նրանք բոլորը հերքել են մեղադրանքները։

Ամբաստանյալների փաստաբան Փոլ Ռաֆանոհարանան մտահոգություն է հայտնել, որ դատավարությունը կարող է անարդար լինել, քանի որ այն փակ է հանրության համար: «Դատավորների վրա ճնշում գործադրելը հեշտ կլինի»,- ասել է նա։